Վանաձորի դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգումը հաստատվել է
08.05.2020 | 00:38
Թատրոն-հանդիսատես կապը տեղափոխվել է առցանց հարթակ: Թատերական գործիչները փորձում են և՛ հանրության մշակութային ժամանցն ապահովել, և՛ անգործ չմնալ, և՛ նոր նախագծեր կյանքի կոչել: «Կենդանի շփումը ե՞րբ կվերականգնվի» հարցը սարերի հետևում է, փոխարենը առաջ են գալիս հարցեր, որ կային մինչ համավարակը և լուծում են պահանջում` անկախ արտակարգ իրավիճակի թելադրած պայմաններից:
Օրերս Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2020 թ. ծախսային ծրագրերը: Կրթական հաստատությունների նորոգման, մշակութային ոլորտի հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացման, հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացման, թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման և այլ ձեռնարկումերի համար 2020 թ. պետական բյուջեով հատկացվելու է 4,4 մլրդ դրամ:
Դեռևս տարեսկզբին անդրադարձել էինք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման խնդրին: Թե՛ տնօրենը, թե՛ գեղարվետական ղեկավարն ընդգծում էին, որ ամենամեծ խնդիրը շենքի վերանորոգման հարցն է` հուսալով, որ թատրոնի 90-ամյակը (2021 թ.) կնշեն բարեկարգ շենքում:
Մինչ համավարակը նախատեսվում էր վերանորոգում, բայց կառավարությունը դեռ չէր հաստատել նախագիծը: Փորձեցինք ճշտել՝ վերջին խորհրդակցության ընթացում ի՞նչ է որոշվել, աջակցելու՞ է կառավարությունը թատրոնի վերանորոգմանը:
Վանաձորի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ ասաց, որ այդ հարցն ուղղել է Արա Խզմալյանին և ստացել դրական պատասխան: Թատրոնի վերանորոգման նախագիծը պատրաստ է, թե երբ կսկսվեն բուն աշխատանքները, որքան գումար է տրամադրվելու, դեռ չի կարող ասել:
«Թատրոնն ունի և՛ հիմնական, և՛ կոսմետիկ վերանորոգման կարիք, որովհետև երկար ժամանակ ոչինչ չի արվել, դրսի պատերը տեղ-տեղ պարզապես քանդվում են՝ խոնավությունից և տարիներ շարունակ տեղացող անձրևներից: Դահլիճի աթոռները նույնպես շարքից դուրս են եկել, բեմում շատ անելիք կա»,- մանրամասնեց նա:
Որպես կանոն, վերանորոգման ընթացքում թատերական ակտիվ կյանքը դադար է առնում: Համավարակով պայմանավորված, այսպես թե այնպես, դադարի շրջան է, մարդիկ տանն են, ներկայացումներ չկան, կարծես ճիշտ ժամանակն է շինարարական աշխատանքներ սկսելու: Մեր այս դիտարկմանը թատրոնի գեղարվեստական ղեկավարը համաձայնեց, նշեց նաև, որ մեկուսացումից հետո, նորոգումներն էլ եթե լինեն, իրենք կնախապատրաստվեն թատրոնի շենքի բացմանը. քանի որ եկող տարին հոբելյանական է: Ինչ վերաբերում է թատերական դադարին, Վահե Շահվերդյանն ասաց, որ մեկուսացումից հետո ներկայացումներ դեռ չեն լինի, բայց կլինեն ստեղծագործական պրպտումներ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ